You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Գաղափարների մրցույթ

Դարձի՛ր

ՓՈՓՈԽՈւԹՅՈՒՆԸ

Բանկ գաղափարների մասին

Դարձիˊր փոփոխությունը

Ուզո՞ւմ ես դրական փոփոխություն բերել մարդկանց կյանքում, գիտության կամ տնտեսության ոլորտում: Եկել է ժամանակը:

Ամերիաբանկը VISA-յի հետ մեկնարկում է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթ:

Գտիˊր համախոհներ, 4-6 հոգանոց թիմ և ներկայացրոˊւ քո նորարարական գաղափարը:


Նորարարական գաղափարների մրցույթ

Մրցույթի շրջանակում գաղափար/նախագիծ կարող են ներկայացնել 4-6 հոգուց կազմված թիմերը: Թիմի բոլոր անդամները մրցույթին մասնակցելու պահին պետք է միաժամանակ լինեն.

  • ՀՀ քաղաքացիներ
  • Հայաստանի կամ արտերկրի բուհերի ուսանողներ
  • Ամերիաբանկի Visa Student քարտապաններ

Ինչպիսի՞ն պետք է լինի նախագիծը

Քո նախագիծը պետք է փոփոխություն բերի մարդու/հասարակության որևէ խմբի կյանքում, գիտության կամ տնտեսության ոլորտում: Ստեղծիˊր նախագիծ, որը միաժամանակ համապատասխանում է այս երեք պահանջներին.

  • Կարելի է իրականացնել ՀՀ-ում առաջիկա 1-2 տարվա ընթացքում
  • Իրագործելի է 3 մլն ՀՀ դրամի բյուջեի շրջանակում
  • Նորարարական է և արդյունավետ
Դարձիր փոփոխությունը

Ինչպե՞ս են ընտրվելու հաղթողները

  • Առաջին փուլ

    Գաղափարները ներկայացվում են մրցույթի պայմաններում սահմանված կարգով և ժամկետներում։ Պայմաններին չհամապատասխանող դիմումները չեն դիտարկվելու։

  • Երկրորդ փուլ

    Երկրորդ փուլում ժյուրին ծանոթանալու է դիմումներին և գնահատելու է յուրաքանչյուր նախագիծ:

  • Երրորդ փուլ

    3-րդ փուլ են անցնելու առավելագույն միավորներ ստացած 10 նախագծերը: 3-րդ փուլում թիմերից յուրաքանչյուրին կտրվի մինչև 10 րոպե` իրենց նախագիծը ներկայացնելու համար:

Մրցույթին դիմելու համար հարկավոր է պատասխանել ստորև հարցերին

  • Թիմի անդամների անուն, ազգանունները
  • Թիմի բոլոր անդամների անձնագրերի, ուսանողական քարտերի պատճենները կամ բուհի կողմից տրված տեղեկանքները
  • Նախագծի կարճ նկարագիրը (առավելագույնը 500 բառ)
  • Նախագծի հիմքում դրված խնդիրը
  • Նախագծի հիմնական շահառուները (առավելագույնը 500 բառ)
  • Նախագծի հիմքում դրված խնդրի լուծումը (առավելագույնը 500 բառ)
  • Նախագծի արդյունքում շահառուների կյանքում ակնկալվող փոփոխությունը (առավելագույնը 500 բառ)
  • Նախագծի շնորհիվ ակնկալվող փոփոխության ժամկետն ու չափելիությունը (առավելագույնը 500 բառ)
  • Նախագծում առկա նորարար լուծումներ (առավելագույնը 500 բառ)
  • Նախագծի կարևորությունն ու անհրաժեշտությունը (առավելագույնը 500 բառ)
  • Նախագծի իրագործման բյուջեն
  • Նախագծի իրագործման ժամկետները

ՄԻՏՔ

#ԴարձիրՓոփոխությունը

Եթե փոփոխություն ես ուզում, ինքդ դարձիˊր փոփոխությունը

Մրցույթի մասնակցությունն անվճար է։

Մրցույթի ամփոփման փուլում Ժյուրին ձայների մեծամասնությամբ կընտրի հաղթող նախագիծը:

0
ՀՀ դրամ
Գլխավոր մրցանակ

Ձայների մեծամասնությամբ ընտրված հաղթող մասնակից։

0
ՀՀ դրամ
Խրախուսական մրցանակներ

Լավագույն 5-յակում հայտնված գաղափարների հեղինակ թիմերը կստանան 100 000 դրամ պարգևավճար

#BeTheChange

Դարձիր փոփոխությունը

Եթե փոփոխություն ես ուզում, ինքդ դարձիˊր փոփոխությունը:

Մրցույթի մասնակցությունն անվճար է։