Հասանելիություն աշխարհի ավելի քան 1,100 օդանավակայանների բիզնես սրահներ` առանց Priority Pass-ի - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
30Մյս

Հասանելիություն աշխարհի ավելի քան 1,100 օդանավակայանների բիզնես սրահներ` առանց Priority Pass-ի

Տեղեկացնում ենք, որ սկսած 01/07/23-ից` Priority Pass անցաքարտը, որը տրամադրվում է քարտային փաթեթի* շրջանակում, չի գործելու։ 
Ժամկետի ավարտին քարտային փաթեթով տրամադրված Ձեր քարտը կվերաթողարկվի առանց քարտային փաթեթի, և քարտային փաթեթի սպասարկման վճարը չի գանձվի։
Հիշեցնենք, որ Priority Pass-ն օդանավակայանների բիզնես սրահներից որոշակի արտոնություններով օգտվելու ծրագիր է, որն առաջարկում է հասանելիություն աշխարհի ավելի քան 1,100 օդանավակայանների բիզնես սրահներ՝ մեկ այցելության համար 32 ԱՄՆ դոլար վճարով` անկախ ավիաընկերությունից կամ ավիատոմսի կարգից:
Այժմ օդանավակայանների բիզնես սրահներից կարող եք անվճար օգտվել Lounge Key ծրագրի միջոցով` օգտագործելով Ձեր Visa Platinum, Visa Signature, Visa Infinite, MasterCard Platinum քարտատեսակները.

•    Visa Platinum քարտով` տարվա ընթացքում 2 անգամ /այս պահին գործում է ակցիա՝ մինչև 30/06/23-ը անսահմանափակ անվճար մուտք/
•    Visa Signature քարտով` տարվա ընթացքում 4 անգամ  /այս պահին գործում է ակցիա՝ մինչև 30/06/23-ը անսահմանափակ անվճար մուտք/
•    Visa Infinite քարտով` տարվա ընթացքում 6 անգամ /այս պահին գործում է ակցիա՝ մինչև 30/06/23-ը անսահմանափակ անվճար մուտք/
•    Mastercard Platinum քարտով՝ մինչև 31/12/23-ը անսահմանափակ 

Նախատեսված անվճար մուտքերն օգտագործելուց հետո, կարող եք շարունակել օգտվել բիզնես սրահներից՝ յուրաքանչյուր մուտքի համար վճարելով 32 ԱՄՆ դոլար։

Անվճար մուտքը գործում է միայն քարտապանի համար /յուրաքանչյուր հյուրի համար գանձվում է 32 ԱՄՆ դոլար/

Միայն վճարային քարտի ներկայացումը բավարար է ծառայությունից օգտվելու համար։ 


Ծառայության մանրամասներին և պրեմիում դասի քարտերի մյուս առավելություններն կարող եք ծանոթանալ հղումով։
Վճարային քարտ պատվիրել կարող եք օնլայն MyAmeria համակարգի միջոցով կամ մոտենալ Բանկի մոտակա մասնաճյուղ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010561111 կամ այցելել բանկի մոտակա մասնաճյուղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ameriabank.am