Կարդա' հաճախորդների կարծիքները (Review)
Google-ում որոնի'ր տվյալ խանութը և փորձի'ր գտնել հաճախորդների կարծիքները։ Եթե դրանք բացակայում են, ուրեմն մի բան այն չէ: Իսկ եթե խանութն ունի որոշակի մեկնաբանություններ, ապա անպայման պետք է ծանոթանալ դրանց, քանի որ դրանք կարող են լինել կեղծ կամ գրված լինել խանութի ներկայացուցիչների կողմից:
Հիշի'ր, որ կեղծ մեկնաբանություններն ապրանքի վերաբերյալ մանրամասներ չեն ներկայացնում և հմտորեն շրջանցում են թերությունները` ներկայացնելով դրանք որպես առավելություն:
Եթե որևէ խանութի կողմից քո էլ.հասցեին ստացել ես հատուկ առաջարկ, ապա հղումով անցնելուց առաջ համոզվի'ր, որ այդ հաղորդագրությունը ստացել ես տվյալ բրենդի պաշտոնական ներկայացուցչից:
Խուսափի'ր նաև տարբեր սոցիալական կայքերում տեղադրված շահումների և գովազդային հղումներից, որոնք տանում են անհավանական զեղչերով և ցածր գներով կասկածելի օնլայն խանութների էջեր:
Գնում կատարելիս լրացրո'ւ միայն անհրաժեշտ տվյալները
- Էլ․հասցե կամ հեռախոսահամար։ Սա հիմնականում անհրաժեշտ է լինում գնումը հաստատելու և ապրանքի առաքման մասին ծանուցում ուղարկելու համար։
- Անուն/ազգանուն և հասցե։ Այս տվյալներն անհրաժեշտ են լինելու գնումն առաքելիս։
- Քարտի համար, վավերականության ժամկետ և CVV կոդ:
Ցանկալի չէ քարտը կցել այն կայքին, որտեղից գնում ես կատարում, մանավանդ եթե այն նոր է և չունի լայն ճանաչում:
Եթե խանութը պահանջում է կցել նաև անձնագրի պատճենը, Մոբայլ/Օնլայն բանկինգի գաղտնաբառը, ապա դա արդեն կասկածելի է և չարժե այդտեղից գնում կատարել։
Ստուգի'ր կայքի հուսալիությունը
Ցանկալի է օգտվել https:/ -ով սկսվող և MasterCard SecureCode /3D Secure/ և Verified by Visa կայքերից:
Եթե կայքը սկսվում է https:/-ով, դա հավաստիացնում է, որ կայքին տրամադրված քո տեղեկատվությունը հասանելի է միայն քեզ և կայքի սերվերներին։ Ի դեպ, https:/ -ով սկսվող կայքերի հղման կողքին կա կողպեքի նշան։
Մի' հրաժարվիր օնլայն անդորրագրերից
Բոլոր հավաստի կայքերը վճարում կատարելիս անցում են կատարում վճարման էջ, որտեղ էլ պետք է կատարել վճարումը։ Եթե դրա փոխարեն քեզ առաջարկում են գումարը փոխանցել որևէ հաշվեհամարի, ապա խուսափի'ր այդ կայքից։ Խանութը պետք է քեզ տրամադրի էլէկտրոնային անդորրագիր, որը կկարողանաս որպես ապացույց օգտագործել խնդիրների դեպքում: Իսկ եթե փոխանցում ես կատարել կոնկրետ անձի անունով, այդ դեպքում խնդիրն ավելի է բարդանում։
Խնդիրներից խուսափելու համար ցանկալի է, որ կայքն ունենա հետադարձ կապի հնարավորություն, օրինակ` Live Chat 24/7 ծառայություն:
Ստուգի'ր կապի անվտանգությունը
Մինչ գնում կատարելը ստուգի'ր ինտերնետ կապի անվտանգությունը, մի' օգտագործիր առևտրի սրահների, սրճարանների, այգիների Wi-Fi-ները։ Նման վայրերում հաճախ Wi-Fi-ն անվտանգ չէ, և ցանկացած տեղեկատվություն, որ դու ուղարկում ես այդ կապով, կարող է հայտնվել զեղծարարների ձեռքում։
Ի՞նչ անել, եթե քո քարտից նկատել ես կասկածելի գանձում
Կասկածելի հասցեներից գումարի գանձման փորձ նկատելու դեպքում շտապ բլոկավորի'ր քարտը` Բանկում գրանցված քո հեռախոսահամարից հավաքելով *116# USSD կոդը և հետևելով հրահանգներին, կամ շտապ բլոկավորի'ր քարտը նաև ARCA հավելվածի միջոցով /հավելվածը հասանելի է PlayMarket-ում և App Store-ում/:
Քարտի բլոկավորումը հնարավոր է իրականացնել նաև զանգահարելով Ամերաբանկի շուրջօրյա +37410 56 11 11 հեռախոսահամարին:
Մեր հուշումներն օգտագործի'ր Սև ուրբաթի ժամանակ գնումներ կատարելիս, բայց հետագայում ևս հետևի՛ր կանոններին և կատարի'ր ապահով գնումներ