17Օգս
Հայտարարություն բազային տոկոսադրույքների վերաբերյալ
Բազային տոկոսադրույքը տեղադրվում է Բանկի պաշտոնական կայքում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ` փետրվար և օգոստոս ամսվա առաջին երեք աշխատանքային օրերի ընթացքում: Ընդ որում, Հաճախորդի համար Բանկի կայքում տոկոսադրույքի փոփոխության տեղադրումը համարվում է Հաճախորդի /Վարկառուի/ համար փոփոխության մասին պատշաճ տեղեկացում և ծանուցում:
Բազային տոկոսադրույքներին և «Լողացող (փոփոխվող) տոկոսադրույքի սահմանման և հաշվարկման մասին» համաձայնագիրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Լողացող տոկոսադրույքը կիրառվում է այն պայմանագրերով, որոնցում սահմանված 1 տարվա կամ 3 տարվա տոկոսադրույքի չվերանայման ժամկետը լրացել է:
Համաձայն Բանի հետ կնքված Վարկային պայմանագրի և Լողացող տոկոսադրույքի սահմանման և հաշվարկման մասին համաձայնագրերի, վարկի տոկոսադրույքը բարձրանալու է 1%-ով, որը կիրառվելու է 2019թվականի փետրվար 1-ին հաջորդող մոտակա մարման օրվանից:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով, կամ այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ` աշխատանքային օրերին, ժամը 9:30-17:00, շաբաթ օրերին` ժամը 10:00-15:30 («Շենգավիթ», և «Կոմիտաս» մասնաճյուղեր), «Արշակունյաց», «Երիտասարդական», «Քոչար» և «Նոր Նորք» մասնաճյուղեր ամեն օր` ժամը 10:30-21:15, իսկ «Սայաթ-Նովա» մասնաճյուղ կարող եք այցելել աշխատանքային օրերին, ժամը 9:30-21:15, շաբաթ օրերին` ժամը 10:00-21:15, կիրակի օրերին` 10:30-21:15: