Ռիչարդ Օգդոն
Խորհրդի անկախ անդամ
Ծնվել է 26․04․1965թ․ Լոնդոնում (ՄԹ)
Փորձը և հմտությունները
Ռիչարդ Օգդոնն ունի ֆինանսական ոլորտի ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ։ Նա բարձր պաշտոններ է զբաղեցրել ներդրումային բանկինգի ծառայություններ տրամադրող, կապիտալ ներդրումներ իրականացնող մասնավոր և ֆինտեխ ոլորտի ընկերություններում՝ մասնագիտանալով հատկապես Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ֆինանսական շուկաների զարգացման ուղղությամբ։
2012-2018թթ․ պարոն Օգդոնը հանդիսացել է Միացյալ Թագավորության ֆինանսական ոլորտի վերահսկման մարմնի կողմից վերահսկվող, բրոքերային գործառնություններ իրականացնող «Sova Capital» (նախկինում՝ Otkritie) ընկերության խորհրդի անկախ անդամը և Խորհրդին կից աուդիտի կոմիտեի նախագահը:
2000-ականներին Ռիչարդ Օգդոնն աշխատել է Մոսկվայում՝ Ռուսաստանի առաջատար «Տրոյկա Դիալոգ» անկախ ներդրումային բանկում, որտեղ 2003-2005թթ. զբաղեցրել է Ներդրումային բանկինգի վարչության ղեկավարի պաշտոնը, ապա հանդիսացել է Ռիսկերի և կապիտալի կառավարման գծով տնօրենը (2006-2011թթ.):
Պարոն Օգդոնն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1987թ. UBS Warburg բանկում, որտեղ աշխատել է 13 տարի՝ մինչև 2000թ.՝ Ռուսաստանում սկզբնավորելով բանկի գործունեությունը (1992թ.) և Մոսկվայում հիմնադրելով բանկի գրասենյակը (1994թ.):
Պարոն Օգդոնն աշխատել է կրթության ոլորտում՝ իր Ալմա մատեր Իթըն քոլեջում (2013թ.) և Քեմբրիջի «Կարիերայի հետազոտության և խորհրդատվական կենտրոնում» (2000-2003թթ.)՝ օգնելով այդ երկու կազմակերպություններին կրթական նոր ծրագրերի համար դրամական միջոցների ներգրավման գործում:
Պարոն Օգդոնը հանդիսանում է Ռուսաստանի «Անկախ տնօրենների ասոցիացիայի» Դիտորդ խորհրդի անդամ և համաշխարհային մարդասիրական նախաձեռնություն «Ավրորա» ֆորումի բարի կամքի միջազգային դեսպան:
Կրթություն
Պարոն Օգդոնն ավարտել է Օքսֆորդի համալսարանի Լինքոլնի քոլեջի դասական և ժամանակակից լեզուների ֆակուլտետը, ստացել է բակալավրի աստիճան (1984-1987թթ․)։