Գոհար Խաչատրյան
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ


Գոհար Խաչատրյան

Տնօրինության անդամ, Գլխավոր հաշվապահ

Ծնվել է 03.05.1963թ-ին քաղաք Երևանում:


1970-1980թթ.-ին սովորել և ավարտել է Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 միջնակարգ դպրոցը: Ունի բարձրագույն տնտեսագիտական կրթություն. 1980-1985թթ.-ին սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը`   տնտեսագետի որակավորմամբ: Անցել է որակավորման բարձրացման բազմաթիվ դասընթացներ, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում:

Գոհար Խաչատրյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ Կենտրոնական Բանկում, որտեղ աշխատելով երկար տարիներ` զբաղեցրել է հետևյալ պաշտոնները`   Գործառնական վարչության հաշվեգործառնական բաժնի Առաջին կարգի հաշվապահ (03.06.1991 - 16.10.1992թթ.), Գործառնական վարչության տնտեսագիտական վերլուծությունների բաժնի Առաջին կարգի տնտեսագետ, այնուհետև գլխավոր տնտեսագետ (16.10.1992 - 30.05.1994թթ.), Բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների վերահսկողության և աուդիտի վարչության աուդիտի բաժնի Առաջատար մասնագետ (30.05.1994- 20.10.1994), Բանկերի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչության տնտեսական վերլուծությունների և ուսումնասիրությունների բաժնի Առաջատար մասնագետ (20.10.1994 - 20.04.1995), Վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության հաշվետվությունների ընդունման և հաշվապահական մեթոդոլոգիայի մշակման բաժնի Առաջատար մասնագետ (20.04.1995 - 01.07.1998թթ.), Վերահսկողության դեպարտամենտի Հաշվետվությունների ընդունման և փաստաթղթային վերահսկողության բաժնի Առաջատար մասնագետ (01.07.1998 - 13.03.2000):

Այնուհետև ընդհանրացնելով Կենտրոնական բանկում ունեցած իր ամբողջ աշխատանքային փորձը` նա տեղափոխվում է "Հայներարտբանկ"  ՓԲԸ, ներկայումս`   "Ամերիաբանկ" ՓԲԸ, որտեղ աշխատելով առ այսօր`   զբաղեցրել է հետևյալ պաշտոնները`   Ֆինանսական հաշվետվությունների և ծախսերի վերահսկման վարչության պետ (20.11.2000-01.08.2001թթ.), Ֆինանսական դեպարտամենտի կառավարչական հաշվապահության վարչության պետ (01.08.2001-06.04.2003թթ.), Գլխավոր կառավարչական հաշվապահ (07.04.2003 - 01.02.2006), Գլխավոր հաշվապահ- կառավարչական հաշվապահության ղեկավար (01.01.2006-29.02.2008թթ.), Տնօրինության անդամի ժամանակավոր պաշտոնակատար-գլխավոր հաշվապահ (01.03.2008-04.06.2008թթ.), Տնօրինության անդամ-գլխավոր հաշվապահ (05.06.2008թ.-ից առ այսօր): Բանկային համակարգում աշխատանքը համատեղել է դասախոսական գործունեության հետ: "Հաշվապահական հաշվառումը բանկերում" ուսումնական նյութի համահեղինակ է:

Թարմացված է առ 28.07.2020 19:30:23