Արթուր Անդրեասյան
Ներքին աուդիտի գծով տնօրեն
Ծնվել է 12.07.1970թ.-ին, Սիսիան քաղաքում: 1977-1987թթ.-ին սովորել է Սիսիանի թիվ 3 միջնակարգ դպրոցում, իսկ 1991թ.-ին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ժողովրդական տնտեսության պլանավորում ֆակուլտետը (տնտեսագետի որակավորմամբ): 1996-1998թթ սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում` ստանալով գործարար կառավարման մագիստրոսի կոչում: 2000թ-ին ավարտել է նաև Նիդեռլանդների Մաաստրիխտի կառավարման դպրոցի «Ֆինանսական կառավարում» մասնագիտական դասընթացը:
Արթուր Անդրեասյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է Սիսիանի տրիկոտաժի արտադրական միավորումից` աշխատելով որպես պլանային բաժնի տնտեսագետ (1991 - 1996թթ.): 1996-1997թթ աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում, այնուհետ Կոնվերս Բանկ ՓԲԸ-ում (1997 - 2001թթ.): 2001թ-ից միացել է «Ամերիա» ՓԲ ընկերությանը որպես ֆինանսական խորհրդատու, իսկ 2002թ.-ից հանդիսացել է «Ամերիա Աուդիտ» ՓԲԸ գործադիր տնօրեն և 2012թ-ին հաջողությամբ կառավարել է «Ամերիա Աուդիտ» ՓԲԸ-ի «Բի-Դի-Օ» ընկերության հետ միացման գործընթացը, որից հետո կազմակերպությունը մինչ օրս գործում է «Բի-Դի-Օ Արմենիա» ՓԲԸ անվան ներքո:
Ղեկավարել է «Բի-Դի-Օ Արմենիա» ՓԲԸ ընկերությունը մինչ 01.02.2016թ որպես տնօրեն:
«Բի-Դի-Օ Արմենիա» ՓԲԸ ընկերության ղեկավարման հետ միաժամանակ Արթուր Անդրեասյանը համատեղում էր «Ամերիաբանկ ՓԲԸ» գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնը:
Շարունակելով ֆինանսական համակարգում ունեցած հարուստ աշխատաքային փորձը` նա 13.06.2016թ.-ից ստանձնել է «Ամերիաբանկ» ՓԲԸ Ներքին Աուդիտի դեպարտամենտի տնօրենի պաշտոնը: