Արտակ Հանեսյան
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ


Արտակ Հանեսյան

Տնօրինության նախագահ - Գլխավոր տնօրեն

Ծնվել է 12.02.1973թ.-ին, Երևան քաղաքում:


1980-1990թթ.-ին սովորել է Երևանի թիվ 30 միջնակարգ դպրոցում, իսկ 1995թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը (տնտեսագետի որակավորմամբ)`   ստանալով մագիստրոսի կոչում: Համաձայն ՀՀ ԿԲ-ի կողմից տրված վկայականի`   ունի բանկի գործադիր տնօրենի, գործադիր տնօրենի տեղակալի, տնօրինության, օտարերկրյա մասնաճյուղի կառավարչի պաշտոններում աշխատելու իրավունք:  


Համալսարանում սովորելուն զուգահեռ, կես դրույքով աշխատել է «Արմինվեստբանկ» ՓԲԸ-ում`   որպես կրտսեր վարկային մասնագետ (1993 - 1994): Ավարտելով Պետական Համալսարանը և փոխելով աշխատանքի բնույթը` նա աշխատանքի է ընդունվել ՀՀ Կենտրոնական Բանկում և ստանձնել է վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչության մասնագետի, ավագ մասնագետի, իսկ այնուհետև վերահսկողության վարչության Առաջին բաժնի պետի պարտականությունները (17.05.1995 - 22.06.1998թթ.): Ընդլայնելով բանկային համակարգում ունեցած աշխատանքային փորձը` նա աշխատել է "Կոնվերսբանկ" ՓԲԸ-ում`   որպես Ֆինանսական գլխավոր վարչության պետ, վարչության նախագահի տեղակալ (22.06.1998 - 02.05.2006թթ.): Ցուցաբերելով աշխատանքային լավագույն հատկանիշներ`   նա 02.05.2006թ.-ին ստանձնել է "Կոնվերսբանկ" ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի պաշտոնը (որտեղ աշխատել է մինչև 01.10.2007թ.):


Շարունակելով բանկային համակարգում ունեցած հարուստ աշխատաքային փորձը` նա 23.10.2007թ.-ին ստանձնել է "Հայներարտբանկ"  ՓԲԸ-ի, ներկայումս`  "Ամերիաբանկ" ՓԲԸ-ը Գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ  18.04.2008թ.-ից առ այսօր`  "Հայներարտբանկ"  ՓԲԸ-ի, ներկայումս`   "Ամերիաբանկ" ՓԲԸ, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենի պաշտոնը:

Թարմացված է առ 09.02.2023 10:04