Արման Բարսեղյան
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

Արման Բարսեղյան

Տնօրինության անդամ, Մանրածախ բանկինգի տնօրեն


Ծնվել է 01.07.1976թ.-ին, Տավուշի մարզում:

1992թ.-ին ոսկե մեդալով ավարտել է «Քվանտ» վարժարանը: 1992-1997 թթ.-ին սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում`   “Համաշխարհային էկոնոմիկա” մասնագիտացմամբ և ստացել տնտեսագետի որակավորում: 1997-2001 թթ.-ին սովորել է Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Տնտեսագիտության Ինստիտուտի ասպիրանտուրայում: Պաշտպանելով “ՀՀ տնտեսության մրցակցային միջավայրի ձևավորման հիմնախնդիրները” թեմայով ատենախոսություն`   2001թ.-ին ստացել Տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Բացի վերոնշյալ կրթական հաստատություններից, նա մասնակցել է մի շարք մասնագիտական դասընթացների ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Մալթայում, Թուրքիայում, Հնդկաստանում և այլն:

Արման Բարսեղյանը իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1997թ.-ի հոկտեմբերից Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ում (նախկինում Միդլենդ Արմենիա Բանկ ԲԸ) որպես Ֆինանսական վերահսկողության բաժնի մասնագետ: Շարունակելով մասնագիտական աճը զբաղեցրել է տարբեր պաշտոններ, մասնավորապես`   Ֆինանսական վերահսկողության բաժնի գործառնությունների կառավարիչ (02.2001-09.2004թթ.), Մասնաճյուղի կառավարիչ (10.2004-02.2008թթ.) և Մանրածախ ծառայությունների դեպարտամենտի տնօրեն (01.03.2008-15.05.2012):

2012թ.-ի հունիսից ստանձնել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Մանրածախ գործառնությունների գծով տնօրենի պաշտոնը: 06/09/2012-30/04/2019թթ.հանդիսացել է Տնօրինության անդամ, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն, իսկ 01/05/2019թ-ից Տնօրինության անդամ, Մանրածախ բանկինգի տնօրեն:

Թարմացված է առ 28.07.2020 19:30:23