Անդրանիկ Բարսեղյան
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

Անդրանիկ Բարսեղյան

Տնօրինության անդամ, Ռիսկերի կառավարման գծով տնօրեն

Ծնվել է 09.05.1972 թվականին, Սվերդլովսկ քաղաքում (ՌԴ):


1979-1989թթ.-ին սովորել է Երևանի թիվ 171 միջնակարգ դպրոցում: 1994թ.-ին ավարտել է Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի (ՀՊՃՀ) Հաշվիչ տեխնիկա և ինֆորմատիկա ֆակուլտետը (ԷՀՄ ինժեներ-կոնստրուկտոր- տեխնոլոգի որակավորմամբ), 1994-1996թթ. սովորել է ՀՊՃՀ Ասպիրանտական դպրոցի մագիստրատուրայում (ստանալով մագիստրոսի կոչում), իսկ 1996-1999թթ.`   ՀՊՃՀ Ասպիրանտական դպրոցի Ասպիրանտուրայում (ստանալով Ճարտարագետ-հետազոտողի կոչում) և պաշտպանելով գիտական ատենախոսությունը`   2000թ. ստացել է Ճարտարագիտության դոկտորի /տ.գ.թ./ գիտական աստիճան:

Անդրանիկ Բարսեղյանը մի շարք գիտական հոդվածների և հրապարակումների (նաև միջազգային) հեղինակ է, այդ թվում և բանկային կառավարման խնդիրներին վերաբերող: Հանդիսանում է  "EURO working group on financial modeling" եվրոպական աշխատանքային խմբի անդամ (Erasmus University, Rotterdam):

Համաձայն ՀՀ ԿԲ-ի կողմից տրված վկայականի`   ունի բանկի գործադիր տնօրենի, գործադիր տնօրենի տեղակալի, տնօրինության, օտարերկրյա մասնաճյուղի կառավարչի պաշտոններում աշխատելու իրավունք:

Անդրանիկ Բարսեղյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է ուսանողական տարիներին`   Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտի Հաշվիչ տեխնիկայի ֆակուլտետում` որպես լաբորանտ: 01.07.1995-29.10.2002թթ. աշխատել է "Հայագրոբանկ" ԲԲԸ-ում`   որպես Բանկային տեխնոլոգիաների ավտոմատացման կառավարչության առաջին կարգի, այնուհետև`   ավագ և առաջատար մասնագետ, Իրացվելիության և ռեսուրսների կառավարման բաժնի գլխավոր տնտեսագետ և այնուհետև`   բաժնի պետ, Բանկային ռիսկերի կարգավորման վարչության պետ, Ավտոմատացման վարչության պետ: 25.03.2003- 29.06.2009թթ. աշխատել է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ում`   որպես Հաշվետվությունների և վերլուծությունների բաժնի պետ, այնուհետև` Ռիսկերի կառավարման վարչության պետ, Բանկի Վարչության անդամ:

"Ամերիաբանկ" ՓԲԸ-ում աշխատանքի է անցել 29.06.2009թ.-ից`   որպես Ռիսկերի կառավարման գծով ղեկավար, իսկ  07.12.2009թ.-ից նշանակվել է նաև Բանկի Տնօրինության անդամ:

Թարմացված է առ 28.07.2020 19:30:23