Բանկի բաժնետերերի իրավունքները | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

Բանկի բաժնետերերի իրավունքները

"Բանկերի և բանկային գործունեության մասին" ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, “Ամերիաբանկ” ՓԲԸ-ի յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալու բանկի վերջին տարեկան հաշվետվության և արտաքին աուդիտի եզրակացության պատճենները:

Բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 2%-ին և ավելիին տիրապետող յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալու /օրենքը կարող եք գտնել այս լինքում/ "Բանկերի և բանկային գործունեության մասին" ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված տեղեկությունները:

Վերոնշված տեղեկությունները բանկը տրամադրում է ԱՆՎՃԱՐ մասնակցի գրավոր դիմումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով.

  • Առձեռն`   բանկի գլխամասային գրասենյակում կամ Բանկի ցանկացած մասնաճյուղում, 
  • էլեկտրոնային փոստի միջոցով`   info@ameriabank.am հասցեով, 
  • Փոստային կապի միջոցով հետևյալ հասցեներից :

 

Բանկի կողմից մասնակցի դիմումին պատասխանը տրվում է այն կապի միջոցով ինչ ձևով որ ստացվել է համապատասխան դիմումը:

Թարմացված է առ 17.03.2021 18:53:57