34-րդ ՍԵՐԻԱՅԻ պարտատոմսերի հրապարակային առաջարկ | AMAMRBBMMER5
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2023թ. փետրվարի 3-ի Թիվ N 1/43Ա որոշմամբ գրանցվել է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2023թ. հունիսի 9-ի N 1/295Ա որոշմամբ գրանցվել է ծրագրային ազդագրի առաջին լրացումը, իսկ 2023թ. սեպտեմբերի 12-ի N 1/459 Ա որոշմամբ` երկրորդ լրացումը:
2023 թվականի հունիսի 26-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 5-ն ժամանակահատվածում իրականացված տեղաբաշխման արդյունքում տեղաբաշխվել է 5,000,000 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար ծավալի պարտատոմս: Պարտատոմսերի մնացորդային ծավալի տեղաբաշխումը իրականացվելու է 2023 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:
Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականի լրացումից և պատշաճ կերպով Տեղաբաշխողին առաքումից հետո մինչև պարտատոմսերի ձեռքբերման օրվա ավարտը պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով Տեղաբաշխողի կողմից «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043100494501 հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում:
Ծրագրային ազդագրի, դրա լրացումների և վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել ստորև ներկայացված հղումներով, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ամերիաբանկի գլխամասային գրասենյակ 2. Վ. Սարգսյան հասցեով: