«Ամերիաբանկ» ՓԲԸ համար տվյալների պահոցների գնանշում IT-0621

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է մատակարարներին մասնակցելու տվյալների պահոցների IT-0621 գնանշման:

Համապատասխան որակավորում ունեցող կազմակերպությունները պետք է ներկայացնեն իրենց առաջարկները սույն հրավերին կցվող Հավելված 1-ում ներկայացված ապրանքների  համար` լրացնելով կանաչ գույնով նշված վանդակները:


Մասնակցի առաջարկը պետք է ներառի՝ 


1)    Կոմերցիոն առաջարկ (ձևը ներկայացված է Հավելված 1-ում և փոփոխման ենթակա չէ),
2)    Արտադրողի/ դիստրիբյուտորի  կողմից տրամադրված MAF/DAF, 
3)    Ապրանքների ծագման հավաստագրեր (կարող է տրամադրվել գնման պահին):

Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ:


Խնդրում ենք նաև ծանոթանալ Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին ընկերությունները կամ անձինք պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի ` Ամերիաբանկի համար: 
Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով` PDF ստորագրված և excel ֆորմատներով` չփոխելով հավելվածի ֆորմատը:

Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների մասնագետ Լիլիթ Մեժլումյանին ` Lilit.Mezhlumyan@ameriabank.am էլ. հասցեով կամ զանգահարելով 010 561111 հեռախոսահամարով։
Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 28/06/2021թ. ժ 18:00-ն


«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ք. Երևան, 0010, Վ. Սարգսյան 2