You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Սերվերային սարքերի օպերատւվ հիշողությունների շուկայի ուսումնասիրության հրավեր IT-2226 - Tenders announcements | Ameriabank
17Հլս

Սերվերային սարքերի օպերատւվ հիշողությունների շուկայի ուսումնասիրության հրավեր IT-2226

17 Հլս, 2026 | Ակտիվ |

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին մասնակցելու կից ներկայացված սերվերի օպերատիվ հիշողությունների շուկայի ուսումնասիրությանը: Կազմակերպությունները պետք է ներկայացնեն առաջարկները` լրացնելով սույն հրավերին կցված հավելվածի կանաչ գույնով նշված վանդակները:

Առաջարկը պետք է ներառի՝ 

1) Կոմերցիոն առաջարկ (ձևը ներկայացված է Հավելված 1- ում),

2) Առաջարկվող սարքի և բաղկացուցիչների ցանկը /part numbers/, մասնագրերը, այլ փաստաթղթեր` առկայության դեպքում,

3) Արտադրողի/դիստրիբյուտորի կողմից տրամադրված MAF/DAF, («Ամերիաբանկ»-ի պահանջի դեպքում) 
4) Ապրանքների ծագման հավաստագրեր (կարող է տրամադրվել գնման պահին):

 

Առաջարկն ընդունելի լինելու և գործարքը հաստատելու դեպքում կնքվող Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով`   Պայմանագրի ձև:

Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:

Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով` .xlsx ֆորմատով և չփոխելով հավելվածի ֆորմատը, Excel ֆայլի այն Sheet-ը, որում ներկայացված են գները, պետք է պաշտպանված լինի գաղտնաբառով:        

Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների մասնագետ Սոնա Ունուսյանին` Sona.Unusyan@ameriabank.am հասցեով կամ  զանգահարելով 010 56-11-11 հեռախոսահամարով։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն չի պարտավորվում ընդունել առաջարկներից և ոչ մեկը:

Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 23.07.2026թ` ժ 16:00-ն:

Գաղտնաբառը անհրաժեշտ է ուղարկել առանձին` 23.07.2026թ. 16:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում` tenders@ameriabank.am էլ հասցեին։