You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Backup պահոցի գնման համար գնանշման հրավեր IT -1726 - Tenders announcements | Ameriabank
20Ապր

Backup պահոցի գնման համար գնանշման հրավեր IT -1726

20 Ապր, 2026 | Ակտիվ |

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին մասնակցելու backup պահոցի գնման համար գնանշման հարցմանը: Հետաքրքրված կազմակերպությունները պետք է ներկայացնեն Հավելված 1-ում ներկայացված պահոցի պարամետրերին համարժեք առաջարկները`  լրացնելով սույն հրավերին կցված հավելվածի կանաչ գույնով նշված վանդակները:

Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով`   Պայմանագրի ձև:

Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:

Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով`   .xlsx ֆորմատով և չփոխելով հավելվածի ֆորմատը, Excel ֆայլի այն Sheet-ը, որում ներկայացված են գները, պետք է պաշտպանված լինի գաղտնաբառով: Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է  27/04/2026թ`   ժ. 16:00-ն:

Ներկայացված առաջարկները պետք է վավեր լինեն մինչ 12/05/2026թ

Գաղտնաբառն անհրաժեշտ է ուղարկել առանձին`   27/04/2026թ. ժ. 16:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում`  tenders@ameriabank.am էլ հասցեին։

Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների ավագ մասնագետ Աննա Վարդազարյանին`   Anna.vardazaryan@ameriabank.am  հասցեով կամ  զանգահարելով 010 56-11-11 հեռախոսահամարով։

 

Հավելվածը կարող եք ներբեռնել այստեղ: