15Ապր
Գնանշման հրավեր 1326
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին մասնակցելու բանկի նոր շինարարական նախագծերի և ընթացիկ վերանորոգումների/վերակառուցումների գործառնական, տեխնիկական և որակի վերահսկման, ինչպես նաև խորհրդատվական և ընթացիկ սպասարկման ու ինժեներական ծառայությունների գնանշման հրավերին:
(Ծառայությունների մանրամասն նկարագրությունը՝ Հավելված 1-ում)։
Ծառայությունների շրջանակը համառոտ ներառում է՝
- Նախագծի գործառնական, տնտեսական և ժամանակացույցի կառավարում
- Նախագծման և հեղինակային վերահսկողություն
- Որակի վերահսկողություն
- Խորհրդատվական ծառայություններ
- Շինհրապարակի օպերացիոն կառավարում
- Շահագործման և սպասարկման ծառայություններ
Կազմակերպությունները պետք է ներկայացնեն առաջարկները` լրացնելով սույն հրավերին կցված Հավելված 1 -ի կանաչ գույնով նշված վանդակները և ներկայացնեն պահանջվող տեղեկատվությունը։
Գնանշման մասնակցության հետաքրքրվածություն ցուցաբերած ընկերությունները կարող են ստանալ լրացուցիչ տեղեկատվություն՝ ուղարկելով հետաքրքրվածության նամակ tenders@ameriabank.am էլ.փոստի հասցեին:
Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով` Պայմանագրի ձև:
Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:
Խնդրում եմ ներկայացնել գնառաջարկ ըստ յուրաքանչյուր Բաժնի, հարկերը ներառյալ արժեքով, ինչպես նաև ներկայացնել գնագոյացման բացվածքը։
(Մանրամասն նկարագրությունը՝ Հավելված 1-ում)։ Անհրաժեշտ է լրացնել նաև Հավելված 2-ում ներկայացված պահանջները։
Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով` .xlsx ֆորմատով և չփոխելով հավելվածի ֆորմատը:
Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների ավագ մասնագետ Գոհար Հարությունյանին` gohar.harutyunyan@ameriabank.am հասցեով կամ զանգահարելով 010 56-11-11 հեռախոսահամարով։
Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 08/05/2026թ` ժ 18:00-ն: