You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Գնանշման հրավեր 1326 - Tenders announcements | Ameriabank
15Ապր

Գնանշման հրավեր 1326

15 Ապր, 2026 | Ակտիվ |

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին մասնակցելու բանկի նոր շինարարական նախագծերի և ընթացիկ վերանորոգումների/վերակառուցումների գործառնական, տեխնիկական և որակի վերահսկման, ինչպես նաև խորհրդատվական և ընթացիկ սպասարկման ու ինժեներական ծառայությունների գնանշման հրավերին:

(Ծառայությունների մանրամասն նկարագրությունը՝  Հավելված 1-ում)։

Ծառայությունների շրջանակը համառոտ ներառում է՝

  • Նախագծի գործառնական, տնտեսական և ժամանակացույցի կառավարում
  • Նախագծման և հեղինակային վերահսկողություն
  • Որակի վերահսկողություն
  • Խորհրդատվական ծառայություններ
  • Շինհրապարակի օպերացիոն կառավարում
  • Շահագործման և սպասարկման ծառայություններ

Կազմակերպությունները պետք է ներկայացնեն առաջարկները`  լրացնելով սույն հրավերին կցված Հավելված 1 -ի կանաչ գույնով նշված վանդակները և ներկայացնեն պահանջվող տեղեկատվությունը։

Գնանշման մասնակցության հետաքրքրվածություն ցուցաբերած ընկերությունները կարող են ստանալ լրացուցիչ տեղեկատվություն՝  ուղարկելով հետաքրքրվածության նամակ tenders@ameriabank.am էլ.փոստի հասցեին:

Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով`   Պայմանագրի ձև:

Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:

Խնդրում եմ ներկայացնել գնառաջարկ ըստ յուրաքանչյուր Բաժնի, հարկերը ներառյալ արժեքով, ինչպես նաև ներկայացնել գնագոյացման բացվածքը։

(Մանրամասն նկարագրությունը՝  Հավելված 1-ում)։ Անհրաժեշտ է լրացնել նաև Հավելված 2-ում ներկայացված պահանջները։

Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով`  .xlsx ֆորմատով և չփոխելով հավելվածի ֆորմատը:

Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների ավագ մասնագետ Գոհար Հարությունյանին`  gohar.harutyunyan@ameriabank.am հասցեով կամ  զանգահարելով 010 56-11-11 հեռախոսահամարով։

Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 08/05/2026թ` ժ 18:00-ն: