You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Օպտիկական և ցանցային մալուխների գնանշման հրավեր IT-0927 - Tenders announcements | Ameriabank
12Մրտ

Օպտիկական և ցանցային մալուխների գնանշման հրավեր IT-0927

12 Մրտ, 2026 | Ակտիվ |

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին մասնակցելու Օպտիկական և ցանցային մալուխների գնանշման հարցմանը: Կազմակերպությունները պետք է ներկայացնեն առաջարկները` լրացնելով սույն հրավերին կցված հավելվածի կանաչ գույնով նշված վանդակները:

Առաջարկը պետք է ներառի՝

1) Կոմերցիոն առաջարկ (ձևը ներկայացված է Հավելված 1- ում),

2) Առաջարկվող մալուխների մասնագրերը, այլ փաստաթղթեր` առկայության դեպքում,
3) Մալուխների ծագման երկրի մասին տեղեկատվություն

Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով`Պայմանագրի ձև:

Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:

Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով`.xlsx ֆորմատով և չփոխելով հավելվածի ֆորմատը:

Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների մասնագետ Արինա Սարգսյանին` arina.sargsyan@ameriabank.am հասցեով կամ  զանգահարելով 010 56-11-11 հեռախոսահամարով։

Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 18/03/2026թ`  ժ 12:00-ն: