You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Տվյալների պահոցի գնման համար գնանշման հրավեր IT -0826 - Tenders announcements | Ameriabank
18Փտվ

Տվյալների պահոցի գնման համար գնանշման հրավեր IT -0826

18 Փտվ, 2026 | Ակտիվ |

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին մասնակցելու տվյալների պահոցի գնման համար գնանշման հարցմանը: Հետաքրքրված կազմակերպությունները պետք է ներկայացնեն Հավելված 1-ում ներկայացված պահոցի պարամետրերին համարժեք առաջարկները` լրացնելով սույն հրավերին կցված հավելվածի կանաչ գույնով նշված վանդակները: Դիտարկվում են նաև այլ արտադրողի պահոցներ։

Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով`   Պայմանագրի ձև:

Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:

Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով` .xlsx ֆորմատով և չփոխելով հավելվածի ֆորմատը, Excel ֆայլի այն Sheet-ը, որում ներկայացված են գները, պետք է պաշտպանված լինի գաղտնաբառով: Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 26/02/2026թ` ժ 16:00-ն:

Գաղտնաբառն անհրաժեշտ է ուղարկել առանձին` 26/02/2026թ. 16:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում` tenders@ameriabank.am էլ հասցեին։

Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների ավագ մասնագետ Աննա Վարդազարյանին` Anna.vardazaryan@ameriabank.am  հասցեով կամ  զանգահարելով 010 56-11-11 հեռախոսահամարով։

 

Հավելվածը կարող եք ներբեռնել այստեղ: