You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Գնանշման հրավեր SENTINELONE EDR արտոնագրի ժամկետի երկարաձգման համար-0726 - Tenders announcements | Ameriabank
16Փտվ

Գնանշման հրավեր SENTINELONE EDR արտոնագրի ժամկետի երկարաձգման համար-0726

16 Փտվ, 2026 | Ակտիվ |

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն SentinelOne EDR արտոնագրի ժամկետի երկարաձգման համար մատակարար ընտրելու նպատակով հրավիրում է գնանշման հետաքրքրություն ցուցաբերած ընկերություններին:

Համապատասխան կազմակերպությունները, որոնք գնանշմանը մասնակցության հետաքրքրություն են ցուցաբերում, կարող են ուղարկել  գնառաջարկները tenders@ameriabank.am էլ.փոստի հասցեին մինչ 23 փետրվարի 2026թ-ն, ժամը 11:00-ն:  

Ներկայացվող առաջարկը պետք է ներառի ՀՀ օրենսդրությամբ ներառված հարկերը և արտոնագրի տրամադրման ժամկետը։

Հնարավոր է դիտարկել նաև XDR և հիբրիդային տարբերակի առաջարկները, որոնց դեպքում անհրաժեշտ է նշել տեխնիկական ինտեգրման հնարավորությունը, այլապես կերկարաձգվի միայն գործող արտոնագիրը 1 տարի ժամկետով։

Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:

Շահագրգիռ կազմակերպությունները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00-ն:

 

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

ք. Երևան, 0010, Վ. Սարգսյան 2

Բջջ.` (374-10) 56 11 11

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել

Գոհար Ամիրաղյանին (գնումների գծով ավագ մասնագետ)

G.Amiraghyan@ameriabank.am