You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Համակարգչային տեխնիկայի Գնանշման հրավեր - 0626 - Tenders announcements | Ameriabank
11Փտվ

Համակարգչային տեխնիկայի Գնանշման հրավեր - 0626

11 Փտվ, 2026 | Ակտիվ |

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն համակարգչային տեխնիկայի գնման համար մատակարար ընտրելու նպատակով հրավիրում է գնանշման հետաքրքրություն ցուցաբերած ընկերություններին:

Համապատասխան կազմակերպությունները, որոնք գնանշմանը մասնակցության հետաքրքրություն են ցուցաբերում, կարող են ուղարկել գաղտնագրված գնառաջարկները՝ լրացնելով սույն հրավերին կցված հավելվածի կանաչ գույնով նշված վանդակները: Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am էլ.փոստի հասցեին մինչ 16 փետրվարի 2026թ-ն, ժամը 18:00-ն:  Գաղտնաբառը պետք է ուղարկել առանձին նամակով` վերջնաժամկետից հետո:

Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով`   Պայմանագրի ձև:

Ներկայացվող առաջարկը պետք է ներառի ՀՀ օրենսդրությամբ ներառված հարկերը և ապրանքի մատակարարման ժամկետը։

Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:

Շահագրգիռ կազմակերպությունները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00-ն:
 

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

ք. Երևան, 0010, Վ. Սարգսյան 2

+374 10 56-11-11

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել

Գոհար Հարությունյանին (գնումների գծով ավագ մասնագետ)

gohar.harutyunyan@ameriabank.am