You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Fortinet, PaloAlto և Cisco սարքավորումների ձեռքբերման և տարեկան սպասարկման արտոնագրերի գնման գնանշման հրավեր- IT -0226 - Tenders announcements | Ameriabank
19Հնվ

Fortinet, PaloAlto և Cisco սարքավորումների ձեռքբերման և տարեկան սպասարկման արտոնագրերի գնման գնանշման հրավեր- IT -0226

19 Հնվ, 2026 | Ակտիվ |

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին մասնակցելու Fortinet, PaloAlto և Cisco սարքավորումների ձեռքբերման և տարեկան սպասարկման արտոնագրերի գնման գնանշմանը: Հետաքրքրված կազմակերպությունները պետք է ներկայացնեն «Հավելված 1»-ում ներկայացված պարամետրերին համարժեք առաջարկները` լրացնելով սույն հրավերին կցված հավելվածի կանաչ գույնով նշված վանդակները:

Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով`   Պայմանագրի ձև:

Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:

Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով` .xlsx ֆորմատով և չփոխելով հավելվածի ֆորմատը, Excel ֆայլի այն էջը, որում ներկայացված են գները, պետք է պաշտպանված լինի գաղտնաբառով: Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 06.02.2026թ` ժ 12:00-ն:

Գաղտնաբառն անհրաժեշտ է ուղարկել առանձին`  06.02.2026թ. 12:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում`  tenders@ameriabank.am էլ հասցեին։

Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների ավագ մասնագետ

Աննա Վարդազարյան`  Anna.vardazaryan@ameriabank.am հասցեով կամ  զանգահարելով 010 56-11-11 հեռախոսահամարով։

 

«Հավելված-1»-ը կարող եք ներբեռնել այստեղ: