16Հնվ
Շուկայի ուսումնասիրություն՝ համակարգչային տեխնիկայի գնման համար - IT -0126
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն իրականացնում է շուկայի ուսումնասիրություն համակարգչային տեխնիկայի գնման համար: Հետաքրքրված կազմակերպությունները պետք է ներկայացնեն «Հավելված 1»-ում ներկայացված պարամետրերին համարժեք առաջարկները` լրացնելով սույն հրավերին կցված հավելվածի կանաչ գույնով նշված վանդակները:
Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով` Պայմանագրի ձև:
Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:
Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով` .xlsx ֆորմատով և չփոխելով հավելվածի ֆորմատը, Excel ֆայլի այն էջը, որում ներկայացված են գները: Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 21/02/2026թ` ժ 16:00-ն:
Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների ավագ մասնագետ
Լուսինե Հարությունյանին` Lusine.a.harutyunyan@ameriabank.am հասցեով կամ զանգահարելով 010 56-11-11 հեռախոսահամարով։
«Հավելված-1»-ը կարող եք ներբեռնել այստեղ: