04Հլս
Նպատակային ծրագրի պայմաններին համապատասխանության վերաբերյալ մոնիթորինգային հաշվետվության համար պայմանագրի կնքման համար գնանշման հրավեր - 1925
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին մասնակցելու Նպատակային ծրագրի պայմաններին համապատասխանության վերաբերյալ մոնիթորինգային հաշվետվության համար պայմանագրի կնքման համար գնանշման հարցմանը: Հետաքրքրված կազմակերպությունները պետք է ներկայացնեն Տեխնիկական առաջադրանքում ներկայացված պարամետրերին համարժեք առաջարկները։
Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով` Պայմանագրի ձև:
Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:
Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով: Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 14/07/2025թ` ժ 16:00-ն:
Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների ավագ մասնագետ Լուսինե Հարությունյանին` Lusine.a.harutyunyan@ameriabank.am հասցեով կամ զանգահարելով 010 56-11-11 հեռախոսահամարով։
Հավելվածը կարող եք ներբեռնել այստեղ: