22Հնվ
Ինժեներական համակարգերի արագամաշ բաղադրամասերի գնանշման հրավեր IT-0625
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին մասնակցելու ինժեներական համակարգերի արագամաշ բաղադրամասերի գնանշման հարցմանը: Կազմակերպությունները պետք է ներկայացնեն առաջարկները` լրացնելով սույն հրավերին կցված հավելվածի կանաչ գույնով նշված վանդակները:
Առաջարկը պետք է ներառի՝
- Կոմերցիոն առաջարկ (ձևը ներկայացված է Հավելված 1- ում),
- Առաջարկվող սարքերի և բաղկացուցիչների ցանկը /part numbers/, մասնագրերը, այլ փաստաթղթեր` առկայության դեպքում,
- Արտադրողի/դիստրիբյուտորի կողմից տրամադրված MAF/DAF, /անհրաժեշտության դեպքում/
- Ապրանքների ծագման հավաստագրեր (կարող է տրամադրվել գնման պահին) /անհրաժեշտության դեպքում/
Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով` Պայմանագրի ձև:
Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:
Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով` .xlsx ֆորմատով և չփոխելով հավելվածի ֆորմատը, Excel ֆայլի այն Sheet-ը, որում ներկայացված են գները, պետք է պաշտպանված լինի գաղտնաբառով: Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների մասնագետ Արինա Սարգսյանին` arina.sargsyan@ameriabank.am հասցեով կամ զանգահարելով 010 56-11-11 հեռախոսահամարով։
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն չի պարտավորվում ընդունել առաջարկներից և ոչ մեկը:
Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 29/01/2025թ` ժ 16:00-ն:
Գաղտնաբառը անհրաժեշտ է ուղարկել առանձին` 29/01/2025թ. 16:00-18:00-ն ընկած
ժամանակահատվածում` tenders@ameriabank.am էլ հասցեին։
Ներկայացվող առաջարկը պետք է ներառի ՀՀ օրենսդրությամբ ներառված հարկերը և ապրանքի մատակարարման ժամկետը։