Հիմնական սերվերային սենյակի փոփոխության /Upgrade/ իրականացման համար գնանշման հրավեր IT -0225 - Tenders announcements | Ameriabank
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
10Հնվ

Սերվերային սենյակի փոփոխության /Upgrade/ իրականացման համար գնանշման հրավեր IT -0225

10 Հնվ, 2025 | Ակտիվ |

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին մասնակցելու hիմնական սերվերային սենյակի փոփոխության /Upgrade/ իրականացման համար գնանշման հարցմանը: Կազմակերպությունները պետք է ներկայացնեն առաջարկները`  լրացնելով սույն հրավերին կցված հավելվածի կանաչ գույնով նշված վանդակները:

Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով`   Պայմանագրի ձև

Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին`   բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի`   Ամերիաբանկի համար:

Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով`   .xlsx ֆորմատով և չփոխելով հավելվածի ֆորմատը, Excel ֆայլի այն Sheet-ը, որում ներկայացված են գները, պետք է պաշտպանված լինի գաղտնաբառով: Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 22/01/2025թ`   ժ 16:00-ն:

Գաղտնաբառը անհրաժեշտ է ուղարկել առանձին`   22/01/2025թ. 16:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում`   tenders@ameriabank.am էլ հասցեին։

Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների ավագ մասնագետ Լուսինե Հարությունյանին`   Lusine.a.harutyunyan@ameriabank.am հասցեով կամ  զանգահարելով 010 56-11-11 հեռախոսահամարով։

Հավելվածը կարող եք ներբեռնել այստեղ:
Տեխնիկական առաջադրանքը կարող եք ներբեռնել այստեղ: