PAM (Privileged Access Management) համակարգի սերվերների գնանշման հրավեր IT-0924 - Tenders announcements | Ameriabank
27Սպտ

PAM (Privileged Access Management) համակարգի սերվերների գնանշման հրավեր IT-0924

27 Սպտ, 2024 | Ավարտված |

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին մասնակցելու PAM (Privileged Access Management) համակարգի սերվերների գնանշման հարցմանը: Կազմակերպությունները պետք է ներկայացնեն առաջարկները` լրացնելով սույն հրավերին կցված հավելվածի կանաչ գույնով նշված վանդակները:

Առաջարկը պետք է ներառի՝ 

  • Կոմերցիոն առաջարկ (ձևը ներկայացված է Հավելված 1- ում),
  • Առաջարկվող սարքերի և բաղկացուցիչների ցանկը /part numbers/, մասնագրերը, այլ փաստաթղթեր` առկայության դեպքում, 
  • Արտադրողի/դիստրիբյուտորի կողմից տրամադրված MAF/DAF, /անհրաժեշտության դեպքում/
  • Ապրանքների ծագման հավաստագրեր (կարող է տրամադրվել գնման պահին): 

Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով`   Պայմանագրի ձև
Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:

Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով`   չփոխելով հավելվածի ֆորմատը:
Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում եք դիմել Արինա Սարգսյանին` arina.sargsyan@ameriabank.am հասցեով կամ  զանգահարելով 010 56-11-11 հեռախոսահամարով։


Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 14/10/2024թ` ժ 17:00-ն: