Համակարգչային տեխնիկայի գնանշման հրավեր IT-0424 - Tenders announcements | Ameriabank
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
30Ապր

Համակարգչային տեխնիկայի գնանշման հրավեր IT-0424

30 Ապր, 2024 | Ակտիվ |

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին մասնակցելու համակարգչային տեխնիկայի գնանշման հարցմանը: Կազմակերպությունները պետք է ներկայացնեն առաջարկները` լրացնելով սույն հրավերին կցված հավելվածի կանաչ գույնով նշված վանդակները:

Առաջարկը պետք է ներառի՝ 

1) Կոմերցիոն առաջարկ (ձևը ներկայացված է Հավելված 1- ում),

2) Առաջարկվող սարքերի և բաղկացուցիչների ցանկը /part numbers/, մասնագրերը, այլ փաստաթղթեր` առկայության դեպքում,

3) Արտադրողի/դիստրիբյուտորի կողմից տրամադրված MAF/DAF, /անհրաժեշտության դեպքում/
4) Ապրանքների ծագման հավաստագրեր (կարող է տրամադրվել գնման պահին) /անհրաժեշտության դեպքում/

 

Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով` Պայմանագրի ձև:

Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:

Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով` չփոխելով հավելվածի ֆորմատը:

Արինա Սարգսյանին arina.sargsyan@ameriabank.am հասցեով կամ զանգահարելով 01056-11-11 հեռախոսահամարով

Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 13/05/2024թ` ժ 17:00-ն: