02Հնս
ԳՆԱՆՇՄԱՆ ՀՐԱՎԵՐ AD-0520
Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է մասնագիտացված ընկերություններին մասնակցելու բանկի գրասենյակային տարածքների մաքրման և Ավտոմատ գանձման մեքենաների (ԱԳՄ) մաքրման աշխատանքների իրականացման գնանշման:
Համապատասխան կազմակերպությունները պետք է ներկայացնեն իրենց առաջարկները սույն հրավերին կցվող Հավելված 1-ում և Հավելված 2-ում ներկայացված ծառայությունների համար: Մասնակցության հետաքրքրություն ցուցաբերած ընկերությունները կարող են ուղարկել գնառաջարկը tenders@ameriabank.am էլ.փոստի հասցեին, որը պետք է ներառի հարկերը:
Առաջարկը պետք է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով Excel ֆորմատով` յուրաքանչյուր մասնաճյուղի համար նշելով ամսավճարը, իսկ ԱԳՄ-ների գնառաջարկը անհրաժեշտ է ներկայացնել ըստ Երևան քաղաքի և ըստ մարզերի:
Պայմանագրի կնքման անհրաժեշտության դեպքում կկիրառվի սույն հրավերին կցվող Հավելված 3-ում ներկայացված պայմանագրի նախագիծը:
Պայմանագրի կնքումը կարող է շնորհվել ինչպես ամբողջական, այնպես էլ մասնակի` ըստ գրասենյակային տարածքների մաքրման և ըստ ԱԳՄ-ների մաքրման աշխատանքների:
Շահագրգիռ կազմակերպությունները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00-ն: Առաջարկների ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2020թ. հունիսի 22-ը, ժ. 12:00-ն:
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ք. Երևան, 0010, Վ. Սարգսյան 2
Հեռ.` (374-93) 44 22 11
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գոհար Ամիրաղյանին (գնումների մասնագետ)