05Օգս
Գնանշման հրավեր - AD0820. փաստաթղթերի առաքման ծառայություն ՀՀ տարածքից դուրս
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է շահագրգիռ կազմակերպություններին՝ մասնակցելու փոստային առաքման ծառայության գնանշման Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:
Առաքման հիմնական ուղղությունները ներկայացված են ստորև.
- Մոսկվա,
- ՌԴ ողջ տարածք՝ բացի Մոսկվա քաղաքից,
- Կիպրոս,
- ԱՄՆ /Լոս Անջելես/,
- Եվրոպա։
Առաքանին՝ մինչև 500գ ծրարներ:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի համար մշակված առաջարկը պետք է պարունակի բոլոր ուղղություններով նամակների և 0.5 կգ-ից մինչև 3 կգ փաստաթղթային փաթեթների առաքման գնային առաջարկ:
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Գնումների գծով ավագ մասնագետ Գոհար Ամիրաղյանի հետ 093 44 22 11 հեռախոսահամարով (G.Amiraghyan@ameriabank.am):
Խնդրում ենք առաջարկները ներկայացնել մինչ 2020թ. օգոստոսի 11-ը՝ ժամը 14:00-ն, tenders@ameriabank.am էլեկտրոնային հասցեին` կցելով փոստային առաքման արտոնագիրը և ամփոփ առաջարկը՝ Excel ֆորմատով: