ՍԵՐՎԵՐԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԲԱՑ ԳՆԱՆՇՈՒՄ IT-0120-2 - Tenders announcements | Ameriabank
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
12Օգս

ՍԵՐՎԵՐԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԲԱՑ ԳՆԱՆՇՈՒՄ IT-0120-2

12 Օգս, 2020 | Ավարտված |

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն իր կողմից իրականացվող բանկային գործառույթների շրջանակներում ՏՏ սերվերային սարքավորումներ մատակարարող ընկերություն ընտրելու նպատակով հրավիրում է բաց գնանշման:

Համապատասխան կազմակերպությունները պետք է ներկայացնեն իրենց առաջարկները սույն հրավերին կցվող Հավելված 1-ում ներկայացված սերվերային սարքավորումների համար` լրացնելով կանաչ գույնով նշված վանդակները:

Մասնակցի առաջարկը պետք է ներառի՝

  1. Կոմերցիոն առաջարկ (ձևը ներկայացված է Հավելված 1-ում և փոփոխման ենթակա չէ),
  2. Արտադրողի կողմից տրամադրված MAF,
  3. Ապրանքների ծագման հավաստագրեր (կարող է տրամադրվել գնման պահին):

Առաջարկները անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` PDF ստորագրված ևexcel ֆորմատովներով`  չփոխելով հավելվածի ֆորմատը tenders@www2.ameriabank.am հասցեով:

Մանրամասների և տեխնիկական հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Գնումների և մատակարարման շղթայի կառավարման բաժին , Լիլիթ Մեժլումյանին` Lilit.Mezhlumyan@www2.ameriabank.am էլ. հասցեով կամ զանգահարելով 010-561111 հեռախոսահամարով։

Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 21/08/2020 թ. ժ 18:00-ն: Սույն նամակին չպատասխանելը ևս կդիտարկվի որպես գնանշման մերժում: