Գնանշում անգլերեն նյութերի խմբագրման նպատակով «Ամերիաբանկ» ՓԲԸ համար PR-1220 - Tenders announcements | Ameriabank
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
14Դկտ

Գնանշում անգլերեն նյութերի խմբագրման նպատակով «Ամերիաբանկ» ՓԲԸ համար PR-1220

14 Դկտ, 2020 | Ավարտված |

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն անգլերեն նյութերի խմբագրման նպատակով մատակարարներին հրավիրում է մասնակցել գնանշման:

Գնանշմանը մասնակցելու համար մատակարարները պետք է լրացնեն և ներկայացնեն կոմերցիոն առաջարկի ձևանմուշը (Հավելված 1) և որակավորման պահանջներին համապատասխանության մասին հայտարարագիրը (Հավելված 2):

Գնանշումը իրականացվելու է 2 փուլով՝

  • 1-ին փուլի արդյունքներով ընտրվելու և կազմվելու է հայտարարությանն արձագանքած և որակավորման պահանջներին համապատասխանող մասնակիցների կարճ ցուցակ, 
  • 2-րդ փուլի շրջանակում կարճ ցուցակում ներառված մասնակիցներին կներկայացվի թեստային առաջադրանք, որի արդյունքում կընտրվի լավագույն որակ և գին  առաջարկող մատակարարը: 

Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին PDF ստորագրված և excel ֆորմատներով` չփոխելով հավելվածի ֆորմատը:

Մանրամասների և տեխնիկական հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների ավագ մասնագետ Լիլիթ Մեժլումյանին Lilit.Mezhlumyan@ameriabank.am էլ. հասցեով կամ զանգահարելով 010 561111 հեռախոսահամարով։

Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 18/12/2020թ.` ժ. 15:00-ն: Սույն նամակին չպատասխանելը ևս կդիտարկվի որպես գնանշման մերժում:

Հավելվածը կարող եք բեռնել այստեղ: