«Ամերիաբանկ» ՓԲԸ համար Palo Alto, Cisco և Fortinet ցանցային սարքավորումների արտոնագրերի գնանշում IT-0221 - Tenders announcements | Ameriabank
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
04Փտվ

«Ամերիաբանկ» ՓԲԸ համար Palo Alto, Cisco և Fortinet ցանցային սարքավորումների արտոնագրերի գնանշում IT-0221

04 Փտվ, 2021 | Ավարտված |

Ամերիաբանկը հրավիրում է մատակարարներին մասնակցելու գնանշման Palo Alto, Cisco և Fortinet ցանցային սարքավորումների արտոնագրերի ձեռքբերման նպատակով: 

Համապատասխան կազմակերպությունները պետք է ներկայացնեն իրենց առաջարկները սույն հրավերին կցվող հավելվածներում ներկայացված արտոնագրերի համար` լրացնելով կանաչ գույնով նշված վանդակները:

Գնանշման շրջանակում դիտարկվելու է 3 լոտ.

  • Լոտ 1` Palo Alto ցանցային սարքավորումների արտոնագրեր (Հավելված 1), 
  • Լոտ 2` Cisco ցանցային սարքավորումների արտոնագրեր (Հավելված 2), 
  • Լոտ 3` Fortinet ցանցային սարքավորումների արտոնագրեր (Հավելված 3), 

Միևնույն մասնակիցը կարող է ներկայացնել գնառաջարկ ինչպես մեկ, այնպես էլ միաժամանակ մի քանի լոտի համար:  

Պատվիրատուն իրավունք է վերապահում իր հայեցողությամբ շնորհելու պայմանագիրը մեկ կամ մեկից ավելի մատակարարների` ըստ լոտերի:

Պայմանագրի ձևը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ` Պայմանագրի ձև

Խնդրում ենք նաև ծանոթանալ Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին ընկերությունները կամ անձինք պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար: 

Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@www2.ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով` PDF ստորագրված և excel ֆորմատներով` չփոխելով հավելվածի ֆորմատը:

Տեխնիկական հարցերի դեպքում խնդրում ենք դիմել ՏՏ մասնագետ Սևակ Մզիկյանին և գնումների մասնագետ Լիլիթ Մեժլումյանին` Sevak.Mzikyan@www2.ameriabank.am և Lilit.Mezhlumyan@www2.ameriabank.am  էլ. հասցեներով կամ զանգահարելով 010 561111 հեռախոսահամարով։ 

Այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների մասնագետ Լիլիթ Մեժլումյանին` Lilit.Mezhlumyan@www2.ameriabank.am էլ. հասցեով կամ զանգահարելով 010 561111 հեռախոսահամարով։

Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 15/02/2021թ. ժ 15:00-ն

 

Հավելվածները կարող եք ներբեռնել այստեղ