04Փտվ
«Ամերիաբանկ» ՓԲԸ համար Palo Alto, Cisco և Fortinet ցանցային սարքավորումների արտոնագրերի գնանշում IT-0221
Ամերիաբանկը հրավիրում է մատակարարներին մասնակցելու գնանշման Palo Alto, Cisco և Fortinet ցանցային սարքավորումների արտոնագրերի ձեռքբերման նպատակով:
Համապատասխան կազմակերպությունները պետք է ներկայացնեն իրենց առաջարկները սույն հրավերին կցվող հավելվածներում ներկայացված արտոնագրերի համար` լրացնելով կանաչ գույնով նշված վանդակները:
Գնանշման շրջանակում դիտարկվելու է 3 լոտ.
- Լոտ 1` Palo Alto ցանցային սարքավորումների արտոնագրեր (Հավելված 1),
- Լոտ 2` Cisco ցանցային սարքավորումների արտոնագրեր (Հավելված 2),
- Լոտ 3` Fortinet ցանցային սարքավորումների արտոնագրեր (Հավելված 3),
Միևնույն մասնակիցը կարող է ներկայացնել գնառաջարկ ինչպես մեկ, այնպես էլ միաժամանակ մի քանի լոտի համար:
Պատվիրատուն իրավունք է վերապահում իր հայեցողությամբ շնորհելու պայմանագիրը մեկ կամ մեկից ավելի մատակարարների` ըստ լոտերի:
Պայմանագրի ձևը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ` Պայմանագրի ձև:
Խնդրում ենք նաև ծանոթանալ Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին ընկերությունները կամ անձինք պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:
Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@www2.ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով` PDF ստորագրված և excel ֆորմատներով` չփոխելով հավելվածի ֆորմատը:
Տեխնիկական հարցերի դեպքում խնդրում ենք դիմել ՏՏ մասնագետ Սևակ Մզիկյանին և գնումների մասնագետ Լիլիթ Մեժլումյանին` Sevak.Mzikyan@www2.ameriabank.am և Lilit.Mezhlumyan@www2.ameriabank.am էլ. հասցեներով կամ զանգահարելով 010 561111 հեռախոսահամարով։
Այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների մասնագետ Լիլիթ Մեժլումյանին` Lilit.Mezhlumyan@www2.ameriabank.am էլ. հասցեով կամ զանգահարելով 010 561111 հեռախոսահամարով։
Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 15/02/2021թ. ժ 15:00-ն:
Հավելվածները կարող եք ներբեռնել այստեղ: