19Փտվ
«Ամերիաբանկ» ՓԲԸ անձնակազմի համար անգլերենի / ռուսերենի վերապատրաստման դասընթացների կազմակերպման նպատակով մատակարարների որակավորում HR-0121 2 տարի ժամկետով
Ամերիաբանկը հրավիրում է Ձեր կազմակերպությանը մասնակցելու Բանկի աշխատակիցների համար անգլերենի/ռուսերենի վերապատրաստման դասընթացների կազմակերպման նպատակով իրականացվող մատակարարների HR-0121 որակավորման գործընթացին:
Որակավորման մասնակիցներին առաջադրվող պահանջների մանրամասն նկարագիրը ներկայացված է կցված տեխնիկական առաջադրանքում (Հավելված 1):
Բոլոր այն մասնակիցների հետ, որոնք կհամապատասխանեն սույն որակավորման շրջանակում Ամերիաբանկի կողմից առաջադրվող պահանջներին, կկնքվի ծառայությունների մատուցման շրջանակային պայմանագիր` 2 տարի ժամկետով, որի տիպային օրինակը ներկայացված է Հավելված 2-ում:
HR-0121 որակավորմանը մասնակցելու համար ընկերությունները խնդրում ենք լրացնել մասնակցի հարցաթերթիկը (Հավելված 3), կոմերցիոն առաջարկի ձևանմուշը (Հավելված 4) և որակավորման պահանջներին համապատասխանության մասին հայտարարագրի (Հավելված 5) ստորագրված/կնիքով վավերացված տարբերակը, ներառյալ` հայտարարագրին կից հավելվածները, և ուղարկել tenders@ameriabank.am էլեկտրոնային հասցեով մինչ 08/03/2021թ` ժ.15:00-ն ներառյալ:
Հավելվածները կարող եք ներբեռնել այստեղ: