10Մրտ
Օդորակման համակարգի ձեռքբերման գնանշման հրավեր IT-0301 «Ամերիաբանկ» ՓԲԸ համար
Ամերիաբանկը հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին մասնակցելու օդորակման համակարգի ձեռքբերման գնանշմանը:
Կազմակերպությունները պետք է ներկայացնեն առաջարկները` լրացնելով սույն հրավերին կցված հավելվածի` կանաչ գույնով նշված վանդակները:
Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով` Պայմանագրի ձև: Խնդրում ենք ծանոթանալ առաջարկին և նկատառումներ ունենալու դեպքում առաջարկի հետ միասին ներկայացնել պատասխան նամակով:
Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:
Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով` PDF ստորագրված և excel ֆորմատներով` չփոխելով հավելվածի ֆորմատը:
Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների մասնագետ Տաթևիկ Ավանեսյանին` Tatevik.Avanesyan@ameriabank.am էլ. հասցեով կամ զանգահարելով 010 561111 հեռախոսահամարով։
Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 15/03/2021թ.` ժ 17:00-ն:
Հավելվածը կարող եք ներբեռնել այստեղ: