«Ամերիաբանկ» ՓԲԸ համար տվյալների պահոցների գնանշում IT-0621 - Tenders announcements | Ameriabank
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
08Հնս

«Ամերիաբանկ» ՓԲԸ համար տվյալների պահոցների գնանշում IT-0621

08 Հնս, 2021 | Ակտիվ |

Համապատասխան որակավորում ունեցող կազմակերպությունները պետք է ներկայացնեն իրենց առաջարկները սույն հրավերին կցվող Հավելված 1-ում ներկայացված ապրանքների  համար` լրացնելով կանաչ գույնով նշված վանդակները:

 

Մասնակցի առաջարկը պետք է ներառի՝ 

1)    Կոմերցիոն առաջարկ (ձևը ներկայացված է Հավելված 1-ում և փոփոխման ենթակա չէ),
2)    Արտադրողի/ դիստրիբյուտորի  կողմից տրամադրված MAF/DAF, 
3)    Ապրանքների ծագման հավաստագրեր (կարող է տրամադրվել գնման պահին): 

 

Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ:

 

Խնդրում ենք նաև ծանոթանալ Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին ընկերությունները կամ անձինք պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար: 

Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով` PDF ստորագրված և excel ֆորմատներով` չփոխելով հավելվածի ֆորմատը:

 

Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների մասնագետ Լիլիթ Մեժլումյանին` Lilit.Mezhlumyan@ameriabank.am էլ. հասցեով կամ զանգահարելով 010 561111 հեռախոսահամարով։
Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 21/06/2021թ. ժ 18:00-ն: 


«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ք. Երևան, 0010, Վ. Սարգսյան 2