«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն իր կողմից իրականացվող բանկային գործառույթների շրջանակներում գույքի գնահատման ծառայություններ մատուցող ընկերություն (ներ) ընտրելու նպատակով հրավիրում է Գնանշման:
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան կազմակերպություններին ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ ծառայությունների մատուցման համար: Հետաքրքրված կազմակերպությունները պետք է բավարարեն հետևյալ պայմանները`
- նման աշխատանքների կատարման առնվազն 3 (երեք) տարվա փորձառություն,
- գնահատման ծառայությունների իրականացում ՀՀ և/կամ ԱՀ տարածքում,
- աշխատակազմի առնվազն 3 (երեք) աշխատակից պետք է ունենա համապատասխան որակավորում (կցել վկայականների պատճեները),
- ցանկալի է ՀՀ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական կազմակերպությունների հետ համագործակցության փորձ (պահանջվելու է ներկայացնել տեղեկանք),
- մասնագիտական պատասխանատվության ապահովագրության առկայություն 50 մլն սահմանաչափով (կցել ապահովագրական պոլիսի պատճենը):
Գնանշման մասնակցության հետաքրքրվածություն ցուցաբերած ընկերությունները կարող են ստանալ համապատասխան հարցաշարը՝ մինչ 2022թ.-ի մարտի 22-ը, ժամը 18:00-ն ուղարկելով հետաքրքրվածության նամակ tenders@ameriabank.am էլ.փոստի հասցեին:
Շահագրգիռ կազմակերպությունները պետք է լրացված հարցաշարը ընկերության ծառայությունների գնացուցակի հետ միասին ներկայացնեն tenders@ameriabank.am էլ.փոստի հասցեին` գնանշման երկրորդ փուլին մասնակցելու համար կազմակերպության վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն հավաքագրելու և բանկի կողմից սահմանված պայմաններին կազմակերպության համապատասխանությունը գնահատելու նպատակով:
Գնանշման փաթեթի էլեկտրոնային տարբերակն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am էլ.փոստի հասցեին` նամակի վերնագրի դաշտում նշելով` NP-03/22, իսկ փաթեթի թղթային տարբերակը պետք է ուղարկել Վ.Սարգսյան 2 հասցեով, ,Կամարե բիզնես կենտրոնի 6-րդ հարկ` վրան նշումով` NP-03/22 Չբացելե Հայկ Մեսրոպյանի համար: «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ պահանջներին առավելագույնս բավարարող մասնակցի (ների) հետ կկնքվի միավորի գնի վրա հիմնված, բանկի կողմից սահմանված պայմաններով համագործակցության պայմանագիր` մեկ տարի ժամկետով:
Ընտրված մասնակցից(ներից) պահանջվելու է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում բացել հաշիվ և գրավադրել ավանդ կամ գործող պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում հաշվին ունենալ չնվազող մնացորդ 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի չափով, որը նաև կհանդիսանա սխալ իրականացված գնահատման վնասի փոխհատուցում:
Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:
Շահագրգիռ կազմակերպությունները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարներով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00:
Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2022 թ.-ի ապրիլի 15-ը, ժ.12:00:
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ք. Երևան 0010, Վ. Սարգսյան 2
Հեռ.՝ (374-10) 56-11-11
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝
Գոհար Ամիրաղյանին (գնումների ավագ մասնագետ)