image

Amazon Web services-ն առաջին անգամ Հայաստանում է

Ամերիաբանկի և AWS համագործակցության շրջանակում հոկտեմբերի 30-ին տեղի կունենա ScaleUp ինովացիոն ֆորումը, որին կմասնակցեն միջազգային հեղինակավոր ընկերությունների` AWS, VISA, Middleware, Mambu, Softprom փորձագետներ: Ֆորումին հրավիրված են ՏՏ, հեռահաղորդակցման և ֆինանսական ոլորտի առաջատար մասնագետներ, ԶԼՄ-երի ներկայացուցիչներ: Ֆորումը հագեցած է լինելու տեխնոլոգիական զարգացումների և թրենդերի մասին ելույթներով, ուղեկցվելու է հարց ու պատասխաններով և շարունակվելու պանելային քննարկումով:

Ելույթներով հանդես են գալու.

  • AWS տարածքային կառավարիչ Վերանիկա Ռամանովսկայան, թեմա` Նորարարությունն Ամազոնում
  • Middleware մարքեթինգի գծով տնօրեն Սերգի Դանիլենկոն, թեմա` Թվային փոխակերպումը ՝ որպես շարունակական գործընթաց
  • Softprom, ՏՏ գծով տնօրեն Վլադիսլավ Հավրիլենկոն, թեմա` Վճարային քարտերի ոլորտի տվյալների անվտանգության չափանիշներին (PCI DSS) համաձայն ճարտարապետական կառուցվածքի ներդնում AWS-ում
  • Mambu, տեխնոլոգիաների գծով տնօրեն, Բեն Գոլդին և վաճառքների տնօրեն` Քիս-Յան Քոփենաալ, թեմա` Էկոհամակարգերի ուժը API տնտեսությունում
  • AWS, լուծումների ճարտարապետ Ալեքսանդր Պատրուշև, թեմա` Տվյալների վերլուծություններ` արագ և արդյունավետ. արհեստական բանականության և մեքենայական ուսուցման լուծումներ ֆինանսական ծառայությունների համար
  • VISA, վաճառքներ և էքվայրինգ, Օլեկսիյ Վլասենկո, թեմա` Հաճախորդների հետ փոխգործակցություն` հաճախորդների ներգրավման և հաշիվների բացման նպատակով
  • AWS, լուծումների ճարտարապետ Յարոսլավ Սկրիչկիյ, թեմա` Տվյալների նորարարություն

Պանելային քննարկումը` «Մարդկության ապագան թվայնացման դարում» թեմայով, կարող եք դիտել հոկտեմբերի 30-ին, 15:50-17:20` Live հեռարձակմամբ, անգլերենով: