Փոփոխվել են ֆիզիկական անձ հաճախորդների լոյալության ծրագրի պայմանները

Հարգելի´ հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԼՈՅԱԼՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ» (այսուհետ` Պայմաններ) փաստաթուղթը ուժը կորցրած է ճանաչվելու 14/06/2022թ.-ից:

Պայմաններով սահմանված լոյալության միավորների հաշվարկը շարունակելու է կատարվել  մինչև 13/06/2022թ.-ը ներառյալ:
Մինչև նշված ժամանակահատվածը կուտակված լոյալության միավորները կարող եք օգտագործել մինչև 31/12/2022թ.-ը ներառյալ, որից հետո մնացորդները կզրոյացվեն:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարներով կամ այցելել  Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am ) «Սպասարկման ցանց» բաժնում: 
Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար: