Ապառիկ գնումների հատուկ առաջարկ Black Friday օրվա կապակցությամբ

ս.թ. նոյեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 25-ը Ամերիաբանկը հանդես է գալիս հատուկ առաջարկով

Սև ուրբաթ (Black Friday) օրվա կապակցությամբ Ամերիաբանկը  հանդես է գալիս հատուկ առաջարկով. ս.թ. նոյեմբերի 23-ից մինչև  նոյեմբերի 25-ը ներառյալ կատարե՛ք ապառիկ գնումներ հետևյալ առևտրի կենտրոններից/խանութ-սրահներից և ֆինանսավորման տրամադրման պահից սկսած առաջին 3 ամիսների ընթացքում իրականացրե՛ք միայն ֆինանսավորման գումարի մարում (առանց տոկոսների և սպասարկման վճարների).   
 

  • «Վեգա» խանութ-սրահների ցանց 
  • «Զիգզագ» խանութների ցանց 
  • «Վեստա» խանութների ցանց 
  • «ՎԻ-ԷԼ-ՎԻ ԷԼԵԿՏՐՈՆԻՔՍ» խանութների ցանց 
  • «Վենուս էլեկտրոնիկ» խանութ սրահ
  • Իդեալ համակարգի խանութ-սրահներ 
  • «Դոմուս» հիպերմարկետ  
  • «Նոր Տուն» խանութների ցանց 
  • «Էշլի Հոմսթոր» կահույքի սրահ
  • «Եվրոբազա» առևտրի կենտրոն 
  • «Էլդորադո» հիպերմարկետ 


Վերոնշյալ առաջարկը չի գործում բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի համար:  

 

Շնորհակալ ենք մեր ծառայություններից օգտվելու համար: 

Հարգանքով՝ Ամերիաբանկ