image

Ամերիաբանկի նորաբաց կիսաթվային «Դալմա» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով

Ամերիաբանկը Երևանում` Ծիծեռնակաբերդի խճուղի 3, «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնում, բացեց իր նոր` կիսաթվային «Դալմա» մասնաճյուղը` միացնելով ևս մեկ կանաչ լույս իր հաճախորդների համար:

Բանկի թվով քսանմեկերորդ մասնաճյուղն աշխատելու է երկարացված գրաֆիկով` շաբաթական 7 օր՝  երկուշաբթիից կիրակի, ժամը 10:30-ից մինչև ժամը 21:15: «Դալմա» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Դալմա» մասնաճյուղում մինչև 2021թ. մայիսի 31-ը ներառյալ:

Արշավի պայմանները ֆիզիկական անձանց համար.

  • Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի 
  • Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում
  • Անվճար հաշիվ` ծառայությունների ողջ փաթեթով
  • VISA ստիկեր` տարեկան 3,000 դրամ

Արշավի պայմանները իրավաբանական անձանց համար.

  • Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ
  • Ընկերության 2 ղեկավարի համար մեկական վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի 
  • Business տեսակի քարտի տրամադրում ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի 

«Դալմա» մասնաճյուղում ստեղծված են և' օնլայն, և' օֆլայն սպասարկման հնարավորություններ, դրամարկղային գործառնություններն իրականացնող ինքնասպասարկման սարքեր, հաճախորդներին սպասարկող բարեհամբույր անձնակազմ, հյուրընկալ միջավայր:

Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող հիմնական ծառայություննները: