Ամերիաբանկի աշխատանքային ժամանակացույցն ապրիլի 24-ին

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 24-ին «Ամերիաբանկ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակը և մասնաճյուղերը չեն գործելու

Հարգելի՛ հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 24-ին «Ամերիաբանկ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակը և մասնաճյուղերը չեն գործելու: 

  • Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերը հաճախորդների համար հասանելի կլինեն, սակայն իրականացված գործարքները կմշակվեն և դրանց համապատասխան ընթացք կտրվի հաջորդ աշխատանքային օրը` 25.04.2019թ-ին՝ բացառությամբ ֆիզիկական անձ հաճախորդների ներբանկային փոխանցումների, որոնք կկատարվեն օնլայն ռեժիմով միևնույն օրը:
  • Կոնտակտային կենտրոնը կգործի շուրջօրյա, սակայն «Հեռախոս-Բանկ» ծառայությամբ գործարքներն կիրականացվեն 11:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում. վարկերի մարումները, կոմունալ վճարումները և ֆիզիկական անձանց ներբանկային փոխանցումները կկատարվեն օնլայն ռեժիմով նույն օրը: Մյուս բոլոր գործարքները կմշակվեն և դրանց համապատասխան ընթացք կտրվի հաջորդ աշխատանքային օրը՝ 25.04.2019թ.:
  • Վարկերի մարումների օրը 24.04.2019թ-ին սահմանված լինելու դեպքում հնարավորություն կունենաք կատարել վճարումները հաջորդ աշխատանքային օրը` 25.04.2019թ-ին:

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայություններից օգտվելու համար:

Հարգանքով՝ Ամերիաբանկ