Փոփոխության են ենթարկվել «Ամերիաբանկ» ՓԲԸ սակագներն ու պայմանները ֆիզիկական անձ հաճախորդների համար
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ում (այսուհետ` Բանկ) գործող ստորև նշված փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ.
Կատարված փոփոխությունները կարող եք տեսնել վերոնշյալ հղումներով տեղադրված փաստաթղթերում` կանաչ գույնով նշված:
Փաստաթղթերում տեղ գտած փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 01/02/21թ.-ից և տարածվելու են նաև գործող հարաբերությունների վրա, ընդ որում` «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց բանկային ծառայությունների մատուցման հիմնական պայմանների 1.27 և 1.34 կետերը տարածվելու են դրանց կիրառման առնչությամբ Բանկին գրավոր եղանակով համաձայնություն տալու, այդ թվում նաև` որևէ ընդունելի եղանակով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց բանկային ծառայությունների մատուցման հիմնական պայմաններին միանալու հիմքով:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am) «Սպասարկման ցանց» բաժնում:
Շնորհակալություն Բանկի ծառայություններից օգտվելու համար:
Հարգանքով՝
«Ամերիաբանկ» ՓԲԸ