Ամերիաբանկը և HSBC Հայաստանը բացառիկ հնարավորություն են ստեղծել իրենց քարտապանների համար: Այսուհետ երկու բանկերի քարտապանները հնարավորություն ունեն իրենց քարտերով կանխիկացում իրականացնելու Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատներից՝ առանց որևէ հավելյալ միջնորդավճարի:
Այս համագործակցությունը թույլ կտա երկու բանկերի հաճախորդներին թե՛ Երևանում, թե՛ ՀՀ մարզերում 24/7 ռեժիմով օգտվելու Ամերիաբանկի և HSBC Հայաստանի ավելի քան 200 բանկոմատներից`տվյալ բանկի կողմից իր բանկոմատների համար կիրառվող սակագնով:
Ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկական անձ հաճախորդների համար։
Ամերիաբանկի դեբետային քարտերի սակագներին և պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ: