Ամերիաբանկը, մշտապես փնտրելով նոր, ավելի առաջադեմ, ավելի անհատականացված և արդյունավետ գործիքներ, շարունակում է տրամադրել իր հաճախորդներին միջազգային որակի ֆինանսական ծառայություններ: Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ։
Ամերիաբանկը և HSBC Հայաստանը բացառիկ հնարավորություն են ստեղծել իրենց քարտապանների համար: Այսուհետ երկու բանկերի քարտապանները հնարավորություն ունեն իրենց քարտերով կանխիկացում իրականացնելու Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատներից՝ առանց որևէ հավելյալ միջնորդավճարի:
Սիրելիˊ հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ, սկսած ս․թ․ հոկտեմբերի 8-ից, Ամերիաբանկի «Գրիգոր Լուսավորիչ» մասնաճյուղը չի գործելու: Ձեր բանկային գործարքները կարող եք իրականացնել «Կամար» և «Արշակունյաց» մոտակա մասնաճյուղերում:
Ամերիաբանկի նոր` «Հրազդան» մասնաճյուղն արդեն բաց է և սպասում է բոլորին երկուշաբթիից ուրբաթ` ժամը 10:30-ից մինչև ժամը 18:00-ը:
Հարգելի´ հաճախորդ, Տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում (այսուհետ` Բանկ) գործող ստորև նշված փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ.
Տեղեկացնում ենք, որ Ամերիաբանկը հնարավորություն է ընձեռում օգտվելու Բանկի նկատմամբ ստանձնած ստորև նկարագրության ներքո դիտարկելի Ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունների* վճարման արտոնյալ ժամանակահատվածից մինչև 31/10/2021թ. ներառյալ:
Հարգելի’ հաճախորդներ Տեղեկացնում ենք, որ ԱրՔա համակարգի տեխնիկական խնդիրներով պայմանավորված`հեռավար համակարգերով կատարվող քարտային գործարքներն անհասանելի են: Խնդիրների կարգավորվելուն պես լրացուցիչ կտեղեկացնենք:
Բոլոր այն ընկերությունները/կազմակերպությունները, որոնք ունեն 150 հազար ՀՀ դրամ կամ ավելի միջին զուտ աշխատավարձ ստացող 10 և ավելի աշխատակից, կարող են օգտվել այս հնարավորությունից և աշխատակիցների աշխատավարձերը վճարել Ամերիաբանկի VISA Classic միջազգային դասի քարտերով:
Հոկտեմբեր 1-31-ը Ամերիաբանկի քարտապանների համար Ամբերդ հյուրանոցում գործելու է 25% զեղչ: Հատուկ առաջարկի շրջանակում մեր հաճախորդները կստանան նաև ընթրիք` որպես նվեր:
Հարգելի ´ հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ առաջիկա ոչ աշխատանքային օրերին` սեպտեմբերի 20-ին և 21-ին, գործելու են Ամերիաբանկի ոչ ստանդարտ գրաֆիկով աշխատող բոլոր մասնաճյուղերը` «Երիտասարդական», «Արշակունյաց», «Արշակունյաց պլյուս», «Քոչար», «Նոր Նորք», «Մաշտոց» և «Դալմա»:
Ամերիաբանկը դարձյալ իր դռներն է բացում նպատակասլաց երիտասարդների առջև` հնարավորություն տալով նրանց դառնալու այն փոփոխությունը, որն ուզում են տեսնել բիզնեսի և սպասարկման ոլորտում:
2021 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 19-ը ներառյալ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով.
Հարգելիˊ հաճախորդ, Եթե Դուք սպառողական վարկերի (այդ թվում ` ապառիկ ֆինանսավորման) վաղաժամկետ մարումներ եք իրականացրել 16.08.2019թ.-ից հետո, ապա Ամերիաբանկն իրականացնում է վաղաժամկետ մարման արդյունքում վերահաշվարկված գումարների վերադարձ այդ վարկերի գծով:
Հոգ տանելով ձեր անվտանգության մասին՝ համավարակի տարածման առաջին իսկ օրերից մենք հանդես ենք եկել մեր օնլայն ծառայությունների արտոնյալ առաջարկներով՝ զերծ պահելով ձեզ բանկ այցելելու անհրաժեշտությունից։
Հարգելի՛ հաճախորդներ, Տեղեկացնում ենք, որ տարածում են գտել զեղծարարական մեթոդներ, որոնց միջոցով երրորդ անձինք նպատակ են հետապնդում անօրինական կերպով տիրանալու ձեր քարտային տվյալներին և որպես վերջնանպատակ՝ ֆինանսական միջոցներին:
Թարմացված է առ 03.05.2022 23:09