Սիրելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ սկսած ս.թ. ապրիլի 13-ից՝ Ամերիաբանկի «Քաջարան» մասնաճյուղը (հասցե՝ ք. Քաջարան, Լեռնագործների 16/3) դարձյալ կբացի իր դռները հաճախորդների առջև և կիրականացնի սպասարկում ստանդարտ աշխատանքային գրաֆիկով:
Հարգելի´ հաճախորդ, տեղեկացնում ենք, որ փոփոխության են ենթարկվել ֆիզիկական և իրավաբանական անձանց ՌԴ ռուբլով ժամկետային ավանդների պայմանները:
Հարգելի՛ հաճախորդ, տեղեկացնում ենք Ձեզ, որ ապրիլի 7-ից մինչև մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում մեկնարկել է «Ինտերնետ/Մոբայլ Բանկինգ» ծառայության միջոցով գործարքների իրականացման արշավ ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների համար:
Սիրելի հաճախորդներ, արտակարգ դրության պայմաններում մասնաճյուղերում գործարքների քանակի էական կրճատումը հաշվի առնելով` ս.թ. ապրիլի 3-ից Ամերիաբանկի «Քաջարան» մասնաճյուղը (հասցե՝ ք. Քաջարան, Լեռնագործների 16/3) ժամանակավորապես փակ կլինի։
Հարգելի՛ հաճախորդ, տեղեկացնում ենք Ձեզ, որ փոփոխություններ են կատարվել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ սակագներ ֆիզիկական անձ հաճախորդների համար և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ քարտերի սակագներ փաստաթղթերում:
Հարգելի՛ հաճախորդ, տեղեկացնում ենք Ձեզ, որ փոփոխություններ են կատարվել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ սակագներ իրավաբանական անձ հաճախորդների համար և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ բիզնես քարտերի սակագներ փաստաթղթերում:
Հարգելի՛ հաճախորդներ, Ամերիաբանկը միացել է ՀՀ կառավարության կորոնավիրուսային հիվանդության տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության ծրագրին, որն աջակցելու է հայտարարված արտակարգ դրության ռեժիմից տուժած փոքր և միջին ձեռնարկություններին: Ծրագրի պայմաններին և չափանիշներին կարող ենք ծանոթանալ հետևյալ հղումով:
Սիրելի հաճախորդներ, հոգ տանելով Ձեր մասին` Ամերիաբանկը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` ՊԵԿ) հետ ներդրել է անշարժ գույքի ձեռքբերման և կառուցապատման վարկերի գծով վճարված տոկոսագումարների վերաբերյալ հարկային մարմնին տրամադրվող տեղեկանքների և դիմումների ներկայացման նոր եղանակ։
Հարգելի՛ հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ համացանցում լայն տարածում ունեն զեղծարարական մի շարք մեթոդներ՝ կեղծ խաղարկություններ կամ շահումներ, որոնց միջոցով երրորդ անձը նպատակ է հետապնդում անօրինական կերպով տիրանալու Ձեր բանկային տվյալներին և որպես վերջնանպատակ՝ ֆինանսական միջոցներին:
Սիրելի հաճախորդներ, արտակարգ դրության պայմաններում մասնաճյուղերում գործարքների քանակի էական կրճատումը հաշվի առնելով` ս.թ. մարտի 26-ից Ամերիաբանկի «Մոսկովյան» և «Գր. Լուսավորիչ» մասնաճյուղերը ժամանակավորապես փակ կլինեն, իսկ «Նոր Նորք» մասնաճյուղը կաշխատի երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:30-18:00-ն:
Սիրելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ մեր բոլորի անվտանգության և ապահովության նկատառումներից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով մարդկանց տեղաշարժի հետ կապված սահմանափակումները` այսուհետ կարող եք վարկի հայտը լրացնել միայն օնլայն եղանակով՝ առանց բանկի մասնաճյուղեր այցելելու։
Հարգելի հաճախորդներ, վերջին շրջանում ակտիվացել են զեղծարարության միջոցով անձնական և բանկային տվյալներին տիրանալու փորձերը: Զեղծարարները հիմնականում նպատակ ունեն ձեզնից կորզելու անձնական տեղեկություններ՝ դրանք օգտագործելով զեղծարարական կամ խարդախության նպատակներով:
Սիրելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ այս օրերին, հաշվի առնելով ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, Ամերիաբանկի մասնաճյուղերն աշխատում են առավելագույն ծանրաբեռնվածությամբ:
13.03.2020-ին արված հայտարարության թարմացում: Հարգելի´ հաճախորդներ, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից խուսափելու նպատակով Ամերիաբանկը որոշում է կայացրել Բանկի բոլոր ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին ս.թ. մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ տրամադրել «վարկային արձակուրդից» օգտվելու հնարավորություն:
Ամերիաբանկը տեղեկացնում է, որ, պայմանավորված ստեղծված իրավիճակով, հետաձգվում է Բանկի և «Վելվիո» ընկերության կողմից համատեղ իրականացվող Yerevan Ride հեծանիվների գովազդային արշավի վիճակախաղի անցկացման ժամկետը:
Թարմացված է առ 03.05.2022 23:09