Ո՞ր մասնաճյուղերն են գործելու հուլիսի 5-ին

Սիրելի հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ ս.թ. հուլիսի 5-ին «Երիտասարդական», «Արշակունյաց», «Քոչար», «Նոր Նորք», «Դալմա» և «Մաշտոց» մասնաճյուղերը գործելու են ժամը 10:30-21:15:

Աշխատանքային և ոչ աշխատանքային մյուս օրերին Ամերիաբանկի մասնաճյուղերը գործելու են ստանդարտ ժամանակացույցով:  
Սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում:
Ձեր քարտի հետ կապված հրատապ խնդիրների դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 և (012) 561111 հեռախոսահամարներով:

Հիշեցնենք, որ Կոնտակտային Կենտրոնը, ինչպես նաև Zangi հավելվածը գործում են 24/7 ռեժիմով: 
Վարկերի մարումները, կոմունալ վճարումները և ֆիզիկական անձանց ներբանկային փոխանցումները կկատարվեն օնլայն ռեժիմով: 

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար: