Մեծապես կարևորելով մեր հաճախորդների կարծիքը, հետևելով թվայնացման միտումներին` առաջարկում ենք նոր միջավայր և հարթակ, որի միջոցով կարող եք ներկայացնել Ձեր`
- գոհունակությունը
- առաջարկությունը/կարծիքը
- բողոքը
- բողոք-պահանջը
- քարտով կատարված գործարքների բողոքարկումը:
Օնլայն ձևանմուշերը տարբերակված են ըստ տիպերի, եռալեզու են և հասանելի են Ամերիաբանկի պաշտոնական կայքի «Հաճախորդների իրավունքներ էջից» և ընդհանուր մենյուից` https://ameriabank.am/online-claim:
Ձեր կարծիքը ներկայացնելու համար խնդրում ենք ընտրել «տեսակը», լրացնել պարտադիր դաշտերը և սեղմել «Ուղարկել» կոճակը:
Ձեր հայտը ստանալուն պես այն կդիտարկվի` ըստ Բանկում գործող ընթացակարգի: