Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Ժամկետային ավանդների պայմաններ իրավաբանական անձանց համար» փաստաթղթում կատարվել են փոփոխություններ: Բարձրացել են 91 և ավել օր ժամկետով ՀՀ դրամով ժամկետային ավանդների տոկոսադրույքները: Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու սույն թվականի օգոստոսի 5-ից և տարածվելու են սույն թվականի օգոստոսի 5-ից երկարաձգվող և նոր կնքվող ավանդների վրա:
Իրավաբանական անձ հաճախորդների` ՀՀ դրամով ժամկետային ավանդների պայմանների տեղեկատվական նոր ամփոփագրերը ներկայացված են ստորև, որտեղ փոփոխություններն ընդգծված են կանաչ գույնով:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ` ՀՀ ԴՐԱՄՈՎ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում: